Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին որոշել է նոր պայմանագիր չստորագրել «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ի հետ ու հեռանալ MLS-ից:
«Անրին իսկական խորհրդանիշ է: Նա ցնցող ֆուտբոլ է խաղում «Ռեդ Բուլզ»-ում: Մեծ բավականություն էինք ստանում նրա խաղից: Նրանք ամենայն բարիք ենք մաղթում»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է մարզական տնօրեն Էնդի Ռոքսբուրգի խոսքերը:
Դեռևս հայտնի չէ՝ Անրին պատրաստվում է ավարտել մարզական կարիերան, թե ոչ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դեմ չի լինի վերադառնալ «Արսենալ»:
Անրին «Արսենալ»-ում անցկացրել է 277 խաղ ու խփել 228 գոլ:









































