31-ամյա թրքուհի Զուհալ Սենգուլին Turkish Airlines ավիաընկերությունը հեռացրել է բորտուղեկցորդուհու աշխատանքից, երբ նրա ղեկավարությունը տեսել է լուսանկարներ ու տեսանյութ, որոնցում նա նկարահանվել է աշխատանքից ազատ ժամանակ: Լուսանկարներում Սենգուլը լողազգեստով է և էրոտիկ ներքնազգեստով, հայտնում է Metro-ն:
Պարզվել է՝ աշխատանքից բացի Սենգուլն աշխատել է որպես մոդել, լուսանկարվել է մի քանի իտալական ամսագրերի համար: Նա նկարահանվել է նաև գովազդում և երաժշտական հոլովակներում: Նշվում է, որ նա նկարահանվել է բացառապես լողազգեստով կամ ներքնազգեստով, բայց երբեք՝ ամբողջովին մերկ:
Սենգուլը պատրաստվո՞ւմ է դատի տալ իր նախկին գործատիրոջը, թե՞ ոչ՝ չի հաղորդվում:






































