Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի վավերացման օրինագիծը: Այս մասին ասվում է ստորին պալատի տվյալների բազայում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսին ստորագրել և արդեն վավերացրել են 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է պայմանագիր՝ միությանը Հայաստանի միանալու մասին: Ենթադրվում է, որ մինչև հունվարի 1-ը փաստաթուղթը կվավերացվի ԵՏՄ անդամ երկրների և Հայաստանի խորհրդարանի կողմից:
Մայիսին ստորագրվել էր նաև միջոցառումների ծրագիր՝ ուղղված եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Ղրղըզստանի միանալուն:
«Վավերացնե´լ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը»,- ասվում է փաստաթղթում:











































