Ավստրալական AC/DC ռոք-խմբի թմբկահար Ֆիլ Ռադը հերքում է մարդու սպանության սպառնալիքի, ինչպես նաև մետամֆետամին և մարիխուանա պահելու մեղադրանքները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
60-ամյա Ռադին ձերբակալել են անցած ամիս և բաց են թողել գրավի դիմաց:
Սկզբում Նոր Զելանդիայի դատախազությունը Ռադին առաջադրել էր 2 մարդու սպանության ծրագրման մեղադրանք, բայց ավելի ուշ հանել է մեղադրանքները՝ կապված ապացույցների բացակայության հետ:
Classic Rock ամսագրի վարկածով՝ Ֆիլ Ռադն ընդգրկված է ռոքի 50 լավագույն թմբկահարների ցուցակում:









































