«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր կարծիքով «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մի օր կվերադառնա լոնդոնյան ակումբ, որը լքել է 2011 թվականին:
«Սեսկն «Արսենալ»-ի իսկական երկրպագու է: Հասկանալի է, որ «Բարսելոնա»-ն նրա տունն է, և դա պետք է ընդունել: Սակայն Ֆաբրեգասը սիրում է «Արսենալ»-ը, նա հետևում է թիմի բոլոր հանդիպումներին, և ես վստահ եմ` Սեսկը մի օր կվերադառնա: Ժամանակի ընթացքում դա հնարավոր կդառնա»,- Վենգերին մեջբերում է բրիտանական մամուլը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ի կազմում Ֆաբրեգասը 2005 թվականին նվաճել է Անգլիայի Գավաթը և Սուպերգավաթը:









































