Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է այսօր ներկա գտնվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղին:
Պորտուգալացի մասնագետը ցանկանում է անձամբ հետևել իր թիմի հետագա մրցակցի մրցելույթը:
Նշենք, որ «Ռեալ»-ի ու «Յունայթեդ»-ի միջև առաջին խաղը տեղի է ունենալու փետրվարի 13-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:









































