Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո՝ Սան-Պաուլուի «Ալբերտ Էյնշտեյն» հիվանդանոցում:
Բժիշկները դադարեցրել են հեմոդիալիզը, որպեսզի գնահատեն, թե ինչպես է Պելեի օրգանիզմը վերականգնվում ծանր ինֆեկցիայից հետո: Տասնյակ տարիներ շարունակ Պելեն ապրել է 1 երիկամով: Անհայտ է, թե ժամանակին ինչու է հեռացվել բրազիլացու երիկամներից մեկը: Այդ ժամանակ նա դեռ չէր ավարտել մարզական կարիերան:
Հիշեցնենք, որ Պելեն հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 13-ին: Նա պետք է վիրահատվեր ու պետք է հեռացվեր նրա երիկամի քարը: 2 օր անց նա դուրս էր գրվել, սակայն ինֆեկցիայի պատճառով նորից տեղափոխվել էր հիվանդանոց:
Լեգենդար մարզիկի բարեկամները հայտարարել են, որ նա ցանկանում է հնարավորինս շուտ դուրս գրվել հիվանդնոցից, քանի որ ծրագրում է մասնակցել «Ռիո-2016»-ի և «Մունդիալ-2018»-ի հետ կապված միջոցառումներին:







































