ԱՄՆ կառավարությունը մերժել է պետական պարտքի մեծացումը 1 տրիլիոն դոլարանոց մի քանի պլատինե մետաղադրամներից մեկի միջոցով կասեցնելու գաղափարը: Այդ գաղափարը ակտիվորեն քննարկվել է իշխող Դեմոկրատական կուսակցության կողմից: Այս մասին հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անթոնի Քոլին:
Իր հերթին Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին նշել է, որ փակված հարցից հետո պետական պարտքի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հանրապետական կուսակցության վրա, որը չի համաձայնում պետական պարտքի սահմանների ընդլայնմանը, քանի դեռ դեմոկրատները չեն կրճատել դաշնային բյուջեի որոշ ծախսեր:









































