Thursday, 02 07 2026
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»

Կառավարությունը կարող էր փոխել բյուջեն՝ հաշվի առնելով դոլարի կուրսի տատանումը

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ դրամի արժեզրկումը պետք է վաղուց լիներ, հիմքեր չկային, որ դրամն այդ մակարդակի վրա կմնար: «Բայց այն, որ թռիչքաձև եղավ, չի խոսում այն մասին, թե Կենտրոնական բանկը հաշվի է առել սպառողի շահերը: ԿԲ-ն ունի ծավալուն աշխատակազմ, որոնք պետք է այդ կանխատեսումներն անեին»,- ասաց նա Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ընթացքում:

Նրա խոսքերով՝ դոլարի կուրսի բարձրացման հարցում անկասկած մեծ դեր են խաղացել Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները:

Մելքումյանի կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ էական տատանումներ չեն լինի. «Նույնիսկ ես կարծում եմ, որ դեկտեմբերի 15-ից հետո 5-7 դրամով ներքև կիջնի»:

Քննարկման բանախոսներից տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը անդրադարձավ Կենտրոնական բանկի այն հայտարարությանը, թե դոլարի կուրսի բարձրացումը կնպաստի տրանսֆերտների գնողունակությանը. «Մենք մեր ընթացիկ տրանսֆերտները ստանում ենք Ռուսաստանից, իսկ այնտեղ ռուբլին արժեզրկվում է, ուստի Հայաստան ուղարկելու դեպքում գնողունակության մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է ապրանքների արտահանմանը, ապա մենք ստանդարտ քանակությամբ արտահանում ունենք, և դա էական ազդեցություն չի թողնի: Մենք չպետք է ակնկալենք, որ այս փոփոխությունը էական ազդեցություն կթողնի»:

ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ ընդգծեց, որ մեր բյուջեն դեռևս հաստատված չէ, և նրա կարծիքով՝ դա լուրջ թերություն է. «Ինչպե՞ս է լինում, որ ԿԲ-ը եզրակացություն է ներկայացնում բյուջեի մասին և ոչ մի խոսք չկա այն մասին, թե եկեք ոչ թե դոլարի կուրսը 411 հաշվենք, այլ, ասենք, 460: Ընդամենը խոսք կա ռիսկերի մասին, բայց որևէ լուրջ առաջարկություն չկա: Բանկերում լուրջ խնդիրներ են առաջացել՝ այն, ինչ տեղի ունեցավ 2009-ին, լուրջ խնդիրներ առաջացրեց, երբ բանկերը հսկայական կորուստներ ունեցան, նրանց միլիոնավոր դոլարների վնասները չփոխհատուցվեցին»:

Խաչատրյանը հավելեց, որ ցավալի է այն հանգամանքը, որ այս գործընթացին մասնակցում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը. «Ո՛չ ֆինանսների նախարարությունը, ո՛չ Կենտրոնական բանը, ո՛չ Արժույթի միջազգային հիմնադրամը լուրջ չեն վերաբերվում: Մենք այդքան խոսում ենք Ռուսաստանից, բայց իրենք երևի բյուջեի չորս տարբերակ ունեն: Իսկ մերոնք ասում են, թե օգոստոս ամսին է բյուջեն հաշվարկվել, հետո՞, հնարավորություն չկա՞ր փոխելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում