Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Հայաստանը հայտնվել է «թավշյա» անեքսիայի ենթարկվելու վտանգի տակ. «Եվրոպական ընտրություն»

Եվրոպական ընտրություն քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն և կոչ է տարածել, որում մասնավորապես ասվում է. «2014-ի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիր։ Նոյեմբերի 14-ին ընդամենը 15 րոպե տևած նիստում այդ ծավալուն փաստաթուղթը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու մասին Սահմանադրական Դատարանի կայացրած հապճեպ որոշումը խորացնում է հանրության անվստահությունը դատական այդ ատյանի նկատմամբ և ընկալվում որպես ՀՀ ղեկավարության որդեգրած քաղաքանությանը կուրորեն սատարելու ակտ։ Առանց պատշաճ հրապարակային քննարկումների` Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի ստորագրումն ու ՍԴ կողմից վավերացումը հղի է մի շարք վտանգներով.

սահմանափակված լինելով ԵՏՄ պայմանագրով նախատեսված պարտավորություններով և փաստացի հայտնվելով Ռուսաստանի լիակատար ազդեցության ներքո, ՀՀ-ն կորցնելու է ինքնիշխանության բաղադրիչները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարթակներում։ Որպես հետևանք, իրատեսական են դառնում երկրի քաղաքացիների` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված տարրական իրավունքներից ` խոսքի, խղճի, մտքի ազատությունից զրկվելու միտումը: Այդ իրավունքները սահմանափակելու մասին Հայաստանում ՌԴ դեսպանատնից հնչող պաշտոնական «հորդորները» որպես ակնհայտ սպառնալիք արդեն իսկ իրականացան նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիան ոստիկանական ուժերի ներգրավմամբ ճնշելու միջոցով:

ՀՀ քաղաքացին ԵՏՄ պայմանագրի ուժով պատանդ է դառնալու իր հայրենիքում, որի վրա տարածվելու են ՌԴ նկատմամբ իրականացվող միջազգային պատժամիջոցները` որպես այդ երկրի կայսերապաշտական հավակնությունները զսպելու մեխանիզմ: Դա հանգեցնելու է արտագաղթի նոր ալիքի` երկիրը հայաթափելու հեռանկարով:

«Եվրոպական ընտրություն» քաղաքացիական նախաձեռնությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ իշխանությունների և հիմնական կուսակցությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ և հայտարարում է, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը հայտնվել է ինքնիշխանությունը կորցնելու և «թավշյա» անեքսիայի ենթարկվելու վտանգի տակ: Նախաձեռնությունը դատապարտում է ՍԴ ընդունած հապճեպ որոշումը և կոչ անում ՀՀ քաղաքացիներին Ազգային Ժողովից պահանջել չվավերացնել երկրի պետականությանը սպառնացող փաստաթուղթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում