Վերջին շրջանում երկու առիթ է եղել Ռայան Գոսլինգի մասին խոսելու համար. նախ՝ դերասանը, ըստ շշուկների, հրաժարվել է «Ամենասեքսուալ տղամարդը People-ի վարկածով» կոչումից, երկրորդ՝ նրա սիրելի Եվա Մենդեսն առաջին հարցազրույցն է տվել նրանց դստրիկի՝ էսմերալդա Ամադայի ծնվելուց հետո։
Ապագա սեքս խորհրդանիշը ծնվել է 1980 թ. նոյեմբերի 12-ին Կանադայում։ Ռայանի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա դեռ երեխա էր, և մայրը միայնակ է դաստիարակել որդուն ու նրա ավագ քրոջը։
Ռայանի դերասանական կարիերան սկսվել է 12 տարեկանում, երբ նա սկսեց նկարահանվել Disney-ի «Միքի Մաուսի ակումբ» շոուում, որտեղից, ինչպես հայտնի է, շատ աստղեր են ելել։





















































