Մոլդովայի Հանրապետության բարձրագույն դատական պալատը մերժել է ռուսամետ Patria («Հայրենիք») կուսակցության հայցադիմումը` ուժի մեջ թողնելով Քիշնևի վճռաբեկ դատարանի որոշումը` բացառել կուսակցությանը նախընտրական պայքարից: Այս մասին գրում է «Գրուզիա Օնլայնը»:
Բարձրագույն դատական պալատի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Կուսակցության նախագահ՝ գործարար և քաղաքական գործիչ Ռենատո Ուսատիյը նախօրեին հեռացել է Մոլդովայից և ներկայումս Մոսկվայում է:
Հերթական խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում տեղի են ունենում այսօր:








































