«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը գովեստի խոսքեր է հասցեագրել Ուեյն Ռունիին:
«Ես լսել եմ Ուեյնի մասին մինչև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ դառնալը: Բայց այստեղ ամբողջովին այլ Ռունիի հանդիպեցի: Նա օրինակ է ծառայում` մարզումների ժամանակ դրսևորած իր ջանասիրությամբ:
Ուեյնը հիանալի ավագ է: Տեսնում եմ, որ նա հաճույքով է կրում ավագի թևկապը: Գոհ եմ և կաշխատեմ անել այնպես, որ Ռունին էլ ավելի բարելավի իր խաղային որակները»,- Mirror-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:







































