Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր սաների անհաջող ելույթը Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում:
«Դժվարին ժամանակներ են մեզ համար: Պետք է մանրամասն վերլուծել իրավիճակն ու փորձել լուծումներ գտնել: Ամենակարևորն այն է, որ խաղացողները չհուսալքվեն:
Հիմա ավելի լավ մարզավիճակում ենք, քան մրցաշրջանի մեկնարկում: Այնուամենայնիվ, ֆուտբոլիստներից ոչ ոք չի հասել իր գագաթնակետին:
Այդ իսկ պատճառով պետք է շարունակել աշխատել: Այդուհանդերձ, կրկնում եմ, պետք է չհուսալքվել»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Kicker-ը:










































