«Ռոմա»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին La Gazetta dello Sport-ին տված հարցազրույցում նշեց, որ երջանիկ կլիներ հետագայում ևս խաղալ Ֆրանչեսկո Տոտիի հետ.
« Տոտին «Ռոմա»-ի խորհրդանիշն է և օրինակելի է բոլորի համար: Նա նախկինի պես ցուցադրում է հիասքանչ ֆուտբոլ` չնայած տարիքին: Այդ մակարդակը պահպանելու համար Ֆրանչեսկոն մեծ աշխատանք է կատարում:
Նա միշտ մոտիվացված է, ինչը շատ է զարմացնում ինձ: Ցանկանում եմ հետագայում ևս խաղալ նրա հետ: Հուսով եմ` նա և ակումբը նոր պայմանագիր կստորագրեն»,- հայտարարեց Դե Ռոսսին:










































