Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մատս Հումելսն այսօր մարզվել է ընդհանուր խմբում, հաղորդում է rp-online.de-ն:
Չնայած, նա կարող է չմասնակցել Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի` «Այնտրախտ»-ի դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ Հումելսն իր վնասվածքը ստացել էր Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի` «Բավարիա»-ի դեմ հանդիպման ընթացքում:







































