Սուդանի զինծառայողները Հարավային Կորդոֆան նահանգում ոչնչացրել են ավելի քան 520 ահաբեկչի, հաղորդում է AFP-ն՝ հղում կատարելով սուդանյան ԶԼՄ-ներին:
Նրանց տվյալներով՝ ապստամբների հարձակման հետևանքով կառավարական զորքերը ևս մի քանի զոհ ու վիրավոր են տվել: Գործակալությունը ավելի մանրամասն տեղեկություններ չի ներկայացնում:
2011թ. Սուդանին սահմանակից Հարավային Կորդոֆան նահանգը դարձել էր սուդանյան բանակի ու «Հյուսիս» խմբավորման զինյալների ռազմական գործողությունների թատերաբեմ, որոնք Սուդանում քաղաքացիական պատերազմի ժամանակ կռվում էին հարավի անջատողականների կողմից: Արդյունքում՝ ապստամբները օգտվում են Հարավային Սուդանի կառավարության աջակցությունից:








































