Չեզարե Պրանդելին հեռացվել է «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Գալաթասարայ»-ի ղեկավարները դժգոհ են Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում թիմի գրանցած արդյունքներից: Նշենք, որ իտալացի մասնագետը 3 մլն եվրո հրաժարագին կստանա:
Հիշեցնենք, որ Պրանդելին գլխավորել է «Գալաթասարայ»-ն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:











































