«Ես կարծում եմ, որ Կոնգրեսը իրեն խանդոտ սիրուհու պես է պահում Հրանտ Բագրատյանի նկատմամբ: Կոնգրեսը պետք է օգնի Հրանտ Բագրատյանին, որովհետև Հրանտ Բագրատյանը Կոնգրեսին օգնել է: Գոնե իր պարտքը պետք է վերադարձնի՝ մեկ: Երկրորդը՝ Կոնգրեսի օրորոցի մոտ կանգնած է եղել: Կոնգրեսը երբ ծնվում էր, Հրանտ Բագրատյանն է ընդհանրապես պորտ կտրող մանկաբարձը եղել Կոնգրեսի: Ինքը և իր ընկերները»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ համակիր, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Հիշեցնենք, որ որոշ կոնգրեսականներ այս օրերին Հրանտ Բագրատյանին սոցիալական ցանցերում դավաճան են հռչակում՝ առաջադրվելու և Սերժ Սարգսյանի «ապօրինի ռեժիմը լեգիտիմացնելու» համար:








































