Եգիպտոսում ավելի քան 25 հազար զինծառայողներ ամբողջական մարտական պատրաստության են բերված` զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ անվտանգությունը պահպանելու համար, որը նոյեմբերի 28-ին`«ցասման ուրբաթին» շրջանակներում, մտադիր են անցկացենլ իսլամիստները: Այս մասին հաղորդում է TASS-ը:
ՆԳՆ-ում հասկացրել են, որ անհրաժեշտության դեպքում մարտական զենք կկիրառվի, իսկ օրինախախտները կձերբակալվեն և ատյանի առջև կկանգնեն:
Նախատեսվում է, որ նոյեմբերի 28-ին Սալաֆիթյան ճակատի և երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի կողմնակիցները Եգիպտոսի փողոցներ դուրս կգան, որպեսզի «ըմբոստանան երկրի ռազմական և աշխարհիկ կառավարիչների դեմ»:
Հսկողության տակ է առնվել նաև Սուզեի ջրանցքի շրջանը:











































