«Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը գովասանքի խոսքեր է հղել իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին, ով բաց կթողնի «Օսասունա»-ի դեմ առաջիկա հանդիպումը որակազրկման պատճառով:
«Չեմ կարող վստահությամբ պնդել, որ հիմա նրա լավագույն խաղն ենք տեսնում «Ռեալ»-ում, քանի որ այստեղ գտնվելու տարիների ընթացքում նա բազում կարևոր գոլեր է խփել ու շատ կարևոր դեր է ունեցել բոլոր այն տիտղոսների նվաճման գործում, որ ունենք այդ տարիների ընթացքում:
Շատ խաղերում Ռոնալդուն իր գոլերով վճռել է ելքը: Երբ նա լավ է խաղում, մենք ավելի լավ ենք սկսում խաղալ: Այստեղ գալու օրվանից ի վեր նա կարևոր դեր է ունեցել թիմում: Դրա վկայությունն են 172 խաղերում խփած 174 գոլերը: Մենք միշտ էլ նրա կարիքն ունենք»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում «Ռեալ»-ի պաշտոնական կայքը::









































