«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսի գործակալ Խինես Կարվախալը հայտարարել է, որ իր հաճախորդը դեռևս նոր պայմանագիր չի կնքել ակումբի հետ, հայտնում է AS-ը:
«Վերջին շրջանում մենք ակումբի հետ չենք բանակցել պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցով: Մենք մի քանի անգամ զրուցել ենք Սուբիսարետայի հետ, ով ասել է, որ իրենք դիտարկելու են պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը, բայց դրանից հետո ոչ մի ստույգ բան չի եղել:
Սուբիսարետան մտադիր է մեզ հետ հանդիպում ունենալ բոլոր դետալները քննարկելու համար: Երբ նա զանգահարի մեզ, մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը: Երբ ակումբը սկսի բանակցությունները, մենք միանգամից կարձագանքենք, բայց դեռևս ոչինչ չկա», – ասել է Կարվախալը:









































