Իսպանիայի երբեմնի ուժեղագույն ակումբներից մեկը՝ Լա Կորունիայի «Դեպորտիվո»-ն, պաշտոնապես քննարկում է թիմը սնանկ հայտարարելու տարբերակը:
Ավելի վաղ թիմի նախագահը հայտարարել էր, որ ակումբի պարտքերը չեն գերազանցում 34 միլիոնը, սակայն Sky Sports-ը համոզված է, որ իսպանական թիմը մոտ 90 միլիոն պարտք ունի:
«Սա շատ բարդ իրադրություն է, որից ելք չեմ տեսնում: Ամեն դեպքում շարունակում եմ պայքարել: Կցանկանայի մնալ»,- ասել է նախագահը:


































