«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնաբանել է «ռոսոներիներ»-ի հետ կապված բոլոր տրանսֆերային լուրերը:
«Չեմ կարծում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որևէ աղմկահարույց տեղափոխություն տեղի կունենա: Դիդյե Դրոգբան չի տեղափոխվի իտալական ակումբ: Մենք ոչ մի առաջարիկ չենք ստացել Բոատենգի տրանսֆերի վերաբերյալ: Չնայած` ամեն դեպքում մենք բացասական պատասխան կտայինք: Ակումբն առաջարկ է կատարել «Կատանիա»-ին, սակայն այն մերժվել է, կարող էինք ձեռք բերել «Պարմա»-ի խաղացող Ձակարդոյի իրավունքերը, սակայն այդ գործարքն այլևս արդիական չէ: «Զենիթ»-ը ցանկանում էր գնել Աբատեի տրանսֆերը, սակայն այն չի վաճառվում:
Ինչ վերաբերում է Ալեգրիին, ապա նրա` ակումբի հետ կնքած համաձայնագիրը նախատեսված է մինչև 2014 թվականը, սակայն յուրաքանչյուր մարզչի աշխատանքը կախված է իր թիմի ցուցադրած արդյունքներից»,- Գալիանիին մեջբերում է Gazzetta dello Sport-ը:





































