Աշխարհի հնգակի չեմպիոն Յենե Ահոնենը հայտարարել է սպորտ վերադառնալու մասին, որպեսզի մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին՝ տեղեկացնում է MTV3-ը:
«Հուսով եմ՝ կկարողանամ մրցակցել հակառակորդներիս հետ նույն մակարդակով»,- ասել է Ահոնենը:
Նշենք. որ մարզիկն աշխարհի հնգակի չեմպիոն է, Աշխարհի գավաթի երկակի հաղթող, օլիմպիական երկակի փոխչեմպիոն:
Հավելենք, որ սա արդեն երկրորդ անգամ է, որ Ահոնենը սպորտ է վերադառնում:












































