Իսպանական մամուլը շարունակում է քննարկել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագան «արքայական ակումբ»-ում: Այս անգամ հարցազրույցներ են վերցվել Գոնսալո Իգուաինից և Յուրգեն Կլոպից:
«Մոուրինյոն շարունակում է հանդիսանալ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ: Նա գործող համաձայնագիր ունի թիմի հետ: Կարծում եմ` նա կմնա «Ռեալ»-ում: Մենք բոլորս աջակցում ենք Մոուրինյոյին, իսկ նա օգնում է մեզ»,- նշել է հարձակվողը:
«Հնարավոր է, որ մադրիդյան թիմի երկրպագուները ցանկանում են «Ռեալ»-ի ղեկին տեսնել գերմանացի մասնագետի: Դա ապացուցում է, որ բոլորին դուր է եկել մեր ցուցադրած խաղը, սակայն այժմ ես ժամանակ չունեմ «Ռեալ»-ի համար»,- նշել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը:









































