Բրիտանական «Ուտոպիա» սերիալը միջազգային «Էմմի» կինոմրցանակաբաշխության ժամանակ գրան պրի է ստացել՝ հայտնում է Variety-ն:
Վերջերս հայտնի է դարձել, որ Channel 4 հեռուստաալիքը չի երկարացրել հեռուստաշոուն: Մինչ օրս շոուի երկու եթերաշրջան է եթերում եղել:
Emmy Awards-ի վարկածով լավագույն դերասան է դարձել Սթիվեն Դիլլեյնը, որը գլխավոր դերով է հանդես եկել ֆրանս-բրիտանական «Թունել» սերիալում: Լավագույն դերասանուհի է ճանաչվել միայնակ մոր մասին հոլանդական «Նոր աշխարհ» սերիալի դերասանուհի Բյանկա Կրիդժսմանը:
«Մինի սերիալ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին գերմանական՝ «Մեր հայրերը, մեր մայրերը» սերիալին:








































