Ամերիկյան ցանցային ռեստորաններին, կինոթատրոններին և պիցցերիաներին կպարտավորեցվեն սննդացանկում նշել կալորիաները՝ գրում է The New York Times-ը:
Համապատասխան կանոնները երեքշաբթի կհրապարակի Սննդամթերքի և դեղանյութերի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը: Ըստ փորձագետների՝ նոր պահանջները կօգնեն պայքարել ԱՄՆ-ում «ճարպակալման համաճարակի» դեմ, քանի որ երկրի բնակիչները կտեսնեն, թե որքան կալորիա է պարունակվում իրենց սիրելի կերակրատեսակներում:
Պահանջներն ուժի մեջ կմտնեն մեկ տարուց:











































