Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարար Մեթյու Հենկոկը քնած է մնացել՝ ուշանալով հարցազրույցից, որի ժամանակ աշխատանքի տեղավորման վերաբերյալ խորհուրդներ պետք է տար 16-24 տարեկան երիտասարդներին: Այս մասին հաղորդում է The Daily Mail թերթը:
Ենթադրվում էր, որ նախարարի մասնակցությամբ հաղորդումը պետք է ցուցադրվեր բրիտանական խոշորագույն ITV հեռուստաալիքի ուղիղ եթերում առավոտյան փրայմ-թայմի ժամանակ:
Եթերը պետք է սկսվեր առավոտյան ժ. 6:40-ին: Թերթի տվյալներով՝ հեռուստաընկերությունը նախարարի հետևից ուղարկել է կորպորատիվ ավտոմեքենա՝ անձնական վարորդով:
Սակայն, Հենքոքի խոսքերով, ինքը 1 րոպե ուշացել է, և չեն թույլատրել մասնակցել եթերին: Նախարարն իր ուշացումը բացատրել է նրանով, որ չի կարողացել ժամանակին արթնանալ:
«Դա ևս մեկ անգամ հաստատում է. աշխատանքի հարկավոր է գալ ժամանակին, հակառակ դեպքում հետևանքներ կլինեն: Ես դա գիտեմ սեփական փորձից»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբոլոգում: