American Express ֆինանսական ընկերությունը մտադիր է կրճատել իր աշխատակիցներից գրեթե 5500-ին:
Անձնակազմի կրճատումը պայմանավորված է առաջին հերթին ծախսերը կրճատելու ընկերության փորձով, ինչպես նաև առցանց համակարգով: Աշխատակիցների վրա ծախսը կազմում է գրեթե 400 մլն դոլար:
Այս կերպ, կրճատումը կվերաբերի ընկերության աշխատակիցների 8%-ին: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների՝ ընկերության շահույթը վերջին եռամսյակի ընթացքում կազմել է գրեթե 600 մլն դոլար:









































