Իսրայելի նախարարների կաբինետը կիրակի հավանություն է տվել «Հրեա ժողովրդի ազգային պետության մասին» օրինագծին:
Քննադատների խոսքով՝ այն կսրի հարաբերություններն Իսրայելի պաղեստինցի բնակիչների հետ: Օրինագծին աջակցող վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ այն կերաշխավորի հավասարություն Իսրայելի բոլոր քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է Time-ը:
Օրինագծին հավանություն է տվել 14 նախարար, դեմ են քվեարկել 6-ը, ապա այն ուղարկվել է խորհրդարան:
Պաղեստինցի օրենսդիրներն օրինագիծը համարում են սպառնալիք երկրի արաբ փոքրամասնության իրավունքների և ժողովրդավարական արժեքների համար:








































