Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Որքան էլ փոքր լինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը, Հայաստանն այդ մասին հստակ պետք է խոսի. Քեթրին Լիչ

«Որքան էլ փոքր լինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը, Հայաստանն այդ մասին հստակ պետք է խոսի»,- այսօր այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում, դեսպանական դասախոսությունների շարքի շրջանակում, որը կազմակերպել է Ժան Մոնեի անվան Եվրոպագիտության ամբիոնի ղեկավար, ՀԱՀ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի ասիստենտ-պրոֆեսոր Սյուզաննա Վասիլյանը, ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը՝ իր ելույթում անդրադառնալով նաև ԵՄ-ՀՀ հարաբերություններին:

Նա նշեց, որ ԵՄ-ում առկա բավականին հզոր բյուրոկրատիան վերաբերում է նաև ԵՄ «Արևելյան գործընկերությանն» ու այդ ծրագրի մաս կազմող վեց երկրներին: Սակայն Հայաստանի հարցում անցյալ տարի իրենք անակնկալ ապրեցին, երբ հայտարարվեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին: Սակայն, ըստ դեսպանի, դա Հայաստանի որոշումն էր, որը նրանք հարգում են: Ներկայումս, նրա խոսքով, հիմնական խնդիրն այն է, թե ինչպես կարելի է շարունակել և զարգացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունները:

Քեթրին Ջեյն Լիչը հիշեցրեց, որ անցյալ տարի Վիլնյուսում կայացած ԱլԳ գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ նամակների փոխանակում, և պարզ է դարձել, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու իր հարաբերությունները ԵՄ-ի հետ մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, արդարադատության և մի շարք այլ ոլորտներում: «Որոշ ոլորտներում ևս մտադրություն կա շարունակել, և գյուղատնտեսության ոլորտում ՀՀ-ին մեծ աջակցության ծրագիր է սկսվել»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ պետք է հիշել, որ ԵՄ-ն համակարգային և բարդ կազմակերպություն է, կանգնած է ներքին խնդիրները հաղթահարելու խնդրի առջև՝ փորձելով ավելի լայն օրակարգ հաստատել՝ տնտեսապես ինտեգրելով ողջ աշխարհին:

«ԵՄ-ի հետ հարաբերություններ զարգացնելու ամենալավ տարբերակը հետևյալն է. հստակ հասկանալ, թե ինչ է ցանկանում երկիրը, և հստակ ասել այդ մասին: Եթե նույնիսկ օրակարգը փոքր է, պետք է հստակ ասել այդ մասին: Ես լիահույս եմ, որ մյուս տարվա ընթացքում ավելի հստակ կլինի իրավիճակը ՀՀ-ԵՄ հարաբերություններում, կկարողանանք առաջ ընթանալ՝ ավելի արագ հստակեցնելով համագործակցության շրջանակը, երբ ՀՀ-ն ԵՏՄ անդամ լինի: Մեծ Բրիտանիան համարում է, որ եթե ՀՀ-ն ցանկանում է շարունակել աշխատել ԵՄ-ի հետ, պետք է օգնել ՀՀ-ին, օգնել ժողովրդավարականացնել երկիրը, կոռուպցիան, մենաշնորհները վերացնել, որոնք հատուկ են տրանսֆորմացիայի մեջ գտնվող տնտեսություններին»,- ասաց դեսպանը:

Հարցին, թե ի՞նչ հստակության մասին է խոսքը, Քեթրին Լիչը պատասխանեց, որ կարծում է՝ առանցքային հարցն այն է, թե ինչ տնտեսական հարաբերություններ կարող էին լինել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև: Նա մատնանշեց էներգետիկ և տրանսպորտային քաղաքականությունները: Սակայն նա նաև ընդգծեց, որ կա չափանիշների հարց, այսինքն՝ ԵՏՄ-ում այլ չափանիշներ են լինելու, առնվազն չափանիշներ, օրինակ, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: «Հարցն այն է, թե ի՞նչ մակարդակով Հայաստանը կարող է ներդաշնակեցնել իր աշխատանքը ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում»,- ասաց դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում