Ներկայիս ձմեռը Չինաստանում ամենախիստն է եղել վերջին 30 տարիների ընթացքում, սառնամանիքից տուժել են հարյուր հազարավոր մարդիկ։ «Սինհուա» գործակալության տվյալներով՝ երկրում 250 000 մարդ անհապաղ օգնության կարիք ունի։
Երկրի հարավային մարզերում, որտեղ սառնամանիքներ հազվադեպ են լինում, անտունների և ծերերի համար ժամանակավոր կացարաններ են կազմակերպվել։
Երկրի հյուսիսում ցրտի պատճառով անասունների զանգվածային մահացություններ են տեղի ունեցել, իսկ առատ ձյունն ու սառցե անձրևները գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցրել։
Օդերևութաբանների տվյալներով՝ սառնամանիքներն առաջիկա օրերին չեն դադարի։










































