Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ չի հավատում, որ Լեանդրո Դամիանը կտեղափոխվի իրենց շարքերը, հայտնում է Soccerway-ը:
«Մենք բարձր ենք գնահատում Դամիանի խաղային որակները: Նա դուր էր գալիս «Տոտենհեմ»-ին դեռևս այն ժամանակ, երբ ես ակումբում չէի:
Բայց Լեանդրոյի տրանսֆերը գնելը շատ բարդ գործ է: Այս խաղացողը մեծ պահանջար է վայելում տրանսֆերային շուկայում, ու քիչ հավանական է, որ նա կխաղա «Տոտենհեմ»-ում»,- ասել է պորտուգալացին:









































