Անգլիական «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը պատրաստվում է թիմ վերադարձնել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշին:
BBC-ն գրում է, որ «մերսիսայդցիների» նախկին գլխավոր մարզիչը չի զբաղեցնելու իր նախկին պաշտոնը: Անգլիական թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը դրական է արձագանքել այս մտքին:
Ակումբի ղեկավարությունը դեռևս բանակցություն չի ունեցել Դալգլիշի հետ: Նրանք դեռ մայիսին էին ցանկանում թիմ վերադարձնել Քենիին, սակայն քայլեր չձեռնարկեցին:



































