Այս շաբաթ դերասան Բենեդիկտ Քեմբերբեթչը առաջին անգամ բարձրաշխարհիկ հասարակություն է ներկայացել իր հարսնացուի` թատերական դերասանուհի Սոֆի Հանթերի հետ, գրում է Mail Online-ը:
Չնայած Քեմբերբեթչի հարսնացուն փոքր-ինչ ամաչում էր և ամեն կերպ փորձում լուսանկարիչներից թաքցնել նշանադրության մատանին` այնուամենայնիվ հաջողվել է լուսանկարել մատանին:
Ըստ փորձագետների` Քեմբերբեթչի հարսնացուի մատանին Tiffani ապրանքանիշի է և արժե մոտավորապես 400 հազար եվրո: Նշվում է նաև, որ մատանին հնաոճ է և պատկանում է Էդուարդ թագավորի ժամանակաշրջանին: Զարդի կենտրոնում գտնվում է հսկայական քառակուսի ադամանդ, որը շրջապատված է ավելի քան հարյուր ավելի փոքր ադամանդներով:








































