Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերքել է լուրերն այն մասին, որ Նիկոլյա Անելկան կարող է միանալ ՊՍԺ-ին:
«Նա պարզապես մարզվում է մեզ հետ: Չեմ մտածում նրա հետ պայմանագիր կնքելու մասին: Ուղղակի խնդրեց մեզ մարզվելու հնարավորություն տալ իրեն: Թույլ տվեցի մեզ հետ մարզվել, քանի որ մենք ընկերներ ենք»,- Reuters-ը փոխանցում Անչելոտիի խոսքերը:









































