Ամերիկացի լուսանկարիչ և ռեժիսոր Ռենդի Սքոթ Սլևինը իր աշխատանքներով փորձել է ցույց տալ աղմկոտ և մարդաշատ Նյու Յորքը մենության պահերին, գրում է kulturologia.ru կայքը:
Ռենդի Սքոթ Սլևինը այնպիսի լուսանկարներ է անում, որոնք ստիպում են մի պահ կանգնեցնել հայացքը և ավելի ուշադիր նայել նրանց: Նրա լուսանկարներում տարածությունը կարծես տարալուծվում է՝ կորցնելով հստակ սահմանները: Շինությունները միախառնվում են երկնքի հետ, քաղաքը ապրում է իր սեփական կյանքով:
Նյու-Յորքի գիշերային փողոցներում տիրում է մենություն և հուսահատություն: Երբ փողոցները ծածկվում են գիշերվա սև անթափանց շղարշով և տիրում է բացարձակ լռություն, քաղաքը ստանում է սահմռկեցուցիչ տեսք:






















































