Սենթ Լուիսի մրցաշարի շրջանակներում կայացած Նակամուրա-Արոնյան մրցավեճն ավարտվել է հայ գրոսմայստերի պարտությամբ: Պարտիան ավարտվել է 48-րդ քայլում:
Հիշեցնենք` Սենթ Լուիսի մրցաշարը մեկնարակել է նոյեմբերի 21-ին և կավարտվի նոյեմբերի 25-ին: Գրոսմայստերները կանցկացնեն 4 դասական և 16 կայծակնային պարտիաներ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:









































