Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ պատրաստվում է առաջ ընթանալ ու հնարավորինս օգնել մադրիդյան ակումբին:
«Ձմեռային հանգստի ժամանակ մենք շատ լավ ենք մարզվել, իսկ հիմա քաղում ենք դրա պտուղները: Շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ, իսկ ինձ զգում եմ ուղղակի հրաշալի: Կցանկանայի, որ «Ռեալ»-ը շարունակեր պայքարը մինչև վերջ: Իմ առաջադրանքն է օգնել թիմին Արքայական գավաթն ու ՉԼ-ն նվաճելու գործում»,- ասել է պորտուգալացին, որը վերջին խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:







































