Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Սելտա»-ի դեմ խաղը:
«Խաղադաշտից հեռացվեցի, քանի որ վրդովմունքս արտահայտեցի. հաջորդ փուլի ուղեգիրը կասկածի տակ էր: Չեմ ուզում մեկնաբանել մրցավարի գործողությունները, ոչ էլ բանավեճի մեջ մտնել:
Քրիշտիանուի հետ ամեն ինչ կարգին է: Բոլորը գիտեն, որ նա աշխարհի լավագույններից մեկն է:
Ինչ վերաբերում է Մոուրինյոյին, նա պիտի իմանա, որ թիմի խաղացողները սիրում ու գնահատում են նրան»,- ասել է Սերխիոն:









































