Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է: Ի պատիվ այդ օրվա՝ spletnik.ru-ն ներկայացնում է այն նախագծերը, որոնց շարունակությանը հանդիսատեսն անհամբերությամբ է սպասում:
2014թ. ձմռանը NBO-ով ցուցադրվեց «Իսկական դետեկտիվ» սերիալը Մեթյու Մակ-Քոնահիի և Վուդի Հարելսոնի մասնակցությամբ:

2014թ. հանդիսատեսին նվիրվեց «Սարսափելի հեքիաթներ» սերիալի պրեմիերան Եվա Գրինի ու Ջոշ Հարթնեթի մասնակցությամբ: Նախագիծը ամենավարկանշայինն էր Showtime-ի համար, այնպես որ զարմանալի չէ, որ այն կշարունակվի նաև երկրորդ սեզոնում:

Դեռ ձմռանն էր հայտնի, որ քաղաքական «Թղթե տնակը» դետեկտիվը կշարունակվի երրորդ սեզոնում ևս:

Բենեդիկտ Քամբերբետչի մասնակցությամբ «Շերլոք» սերիալը ևս իր շարունակությունը կունենա 2015թ.:

5-րդ սեզոնի նոր սերիաներին են հիմա սպասում «Դաունթոն աբբայությունը» և «Սարսափների ամերիկյան պատմություն» նախագծերի երկրպագուները:


«Գահերի խաղը» սերիալը ևս կշարունակվի հաջորդ տարի: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նախագծի աստղերը պայմանագիր են ստորագրել 7-րդ սեզոնի համար:







































