Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը տրանսֆերային 12 առաջարկ է ստացել աշխարհի տարբեր ակումբներից: Սակայն Անգլիայի Պրեմիեր Լիգա նրա վերադարձի հավանականությունը նախկինի նման քիչ է:
Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, ՔՓՌ-ն և «Վեսթ Հեմ»-ը հետաքրքրված են Դևիդի ծառայություններով, սակայն վերջինս չի պատրաստվում խաղալ անգլիական ակումբում: Բեքհեմի ընտանիքը, սակայն, ցանկացած դեպքում, կբնակվի Լոնդոնում:
37-ամյա Բեքհեմը, որը լքել է «ԼԱ Գելեքսի»-ն նախորդ ամիս, ուսումնասիրում է Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Աֆրիկայի, Ռուսաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի երկրների տարբեր ակումբներից ստացած տրանսֆերային առաջարկները:
Առաջիկա շաբաթվա սկզբից Դևիդի ներկայացուցիչները բանակցություններ կսկսեն այն 12 ակումբների հետ, որոնք առաջարկներ են ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպանին:






































