ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի տրամադրությունը հաստատուն է. անցյալ տարի հունիսին հայտարարել է նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին, և որևէ փոփոխություն դեռ չկա այս հարցում: Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ սա վերահաստատեց ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Նա նշեց, որ պահպանվում է իր ունեցած վստահությունը, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո ստանձնելու է ՀՀ նախագահի պարտականությունները: Նրա վստահեցմամբ՝ այս տարի մենք բոլորս կունենանք արդար նախագահ և կունենանք արդար ընտրություններով ձևավորված նոր ԱԺ:
Էպոսագետի կարծիքով՝ իրենց վերջին քայլերով առաջին երկու նախագահները ցույց տվեցին, որ իր ներկայացրած քայլերն ավելի քան իրատեսական են, վստահ հասկացրին, որ ծրագիրն իրենց համար խորթ չեն և ընդունելի են: Ուստի, Վարդան Սեդրակյանի համոզմամբ, իր հաղթանակը լինելու է ՀՀ երեք նախագահների հաղթանակը, քանի որ նա, նախագահի պաշտոնը ստանձնելով, երեք նախագահներին իրեն խորհրդական է նշանակելու: Իր հաղթանակի հարցում նախագահի թեկնածուն վստահ է. ունենալու 81% ձայն:
Հարցին՝ ընտրվելով նախագահ՝ ի՞նչ է անելու օլիգարխների հետ, պատասխանեց, որ օլիգարխների հետ անելու է այն, ինչ քաղքակիրթ աշխարհում: Նա հստակեցրեց, որ երկրում արդար, օրինական դաշտ հաստատելու դեպքում օլիգարխները կաշխատեն այդ դաշտում:











































