Վրաստանի դատախազությունը պահանջել է փոխել երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի պատժի ձևը՝ նրան ազատ արձակելով գրավի դիմաց:
Ինչպես հաղորդում է տեղի GHN գործակալությունը, այս մասին հայտնի է դարձել անօրիանակ զինված խմբավորումների գործով դատական նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել Թբիլիսիի քաղաքային դատարանում:
Դատախազ Էլիզբար Գոզալիշվիլիի խոսքերով՝ համապատասխան պահանջ դրվել է նաև Օկրուաշվիլիի զարմիկի՝ Իոսեբ Գիգուաշվիլիի հարցով, որը նույնպես անցնում է նույն գործով:
Դատախազը նշել է, որ նշված անձինք դատարանի առաջ են կանգնել ինքնակամ, և հաշվի առնելով, որ նրանք ճնշում չեն գործադրի մյուս վկաների վրա, Օկրուաշվիլին և Գիգուաշվիլին պետք է ազատ արձակվեն 10 հազար լարի գրավի դիմաց:
Դատարանի որոշումը հայտնի կդառնա այսօր:
Հիշեցնենք, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին մեղադրվում է մի շարք կետերով, այդ թվում անօրոնական զինված խմբավորումներ ստեղծելու և դրանք ղեկավարելու մեջ,որով նախատեսվում է 6-9 տարվա ազատազրկում:
Լինելով հարկադիր քաղաքական վտարանդիության մեջ՝ Օկրուաշվիլին Վրաստան է վերադարձել ինքնակամ՝ 2012թ. դեկտեմբերին:







































