Դոնեցկի «Շախտյոր»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ԱՊՀ առաջնության ստեղման հնարավորության մասին:
– Միտքը լավն է, բայց դատել, թե ինչքան է դա իրական, իմ գործը չէ: Կան մարդիկ, ովքեր զբաղվում են այդ հարցով, նրանք էլ կորոշեն՝ անցկացնե՞լ նման մրցաշար, թե՞ ոչ:
Եթե խոսենք Ուկրաինայի առաջնության մասին, ապա ցավոք սրտի այստեղ մակարդակը ավելի ցածր է, քան կուզենայինք: Չեմպիոնների Լիգան անհամեմատելիորեն բարդ մրցաշար է:
– Նման տարբերությունը խանգարու՞մ է Ձեզ:
– Կարծում եմ, որ եթե մենք հանդես գայինք ասենք Իսպանիայի կամ Անգլիայի առաջնություններում, ապա Չեմպիոնների Լիգայում շատ ավելի լավ արդյունքներ կցուցադրեինք, – ասել է Մխիթարյանը «Սպորտ Էքսպրես»-ի հետ զրույցի ժամանակ:






































