Wednesday, 17 06 2026
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Վերջին խայտառակությունը

Հայաստանի նախագահի թեկնածուների թվակազմը հասարակության ուշադրությանն է արժանացել թե իր քանակով, թե բովանդակությամբ, և այդ ամենից ընդհանուր եզրակացությունն այն է, որ թվակազմը անլուրջ է, ընտրությունները անլուրջ են, և ըստ էության` նման խայտառակ պատկեր Հայաստանում չի եղել երբեք:

Այս ամենը, սակայն, որքան արդարացի, այնուհանդերձ` նույնքան էլ հարաբերական է, այն իմաստով, որ Հայաստանում անգամ ամենալուրջ համարվող ընտրություններից հետո իրավիճակը երկրում պակաս խայտառակ չի եղել, քան կլինի սրանից հետո:

Ե՞րբ էր իրավիճակը պակաս խայտառակ` 1996 թվականի՞ն, երբ երկիրն, ըստ էության, մեկ նախագահական ընտրությունների արդյունքում ունեցավ մի քանի նախագահ, և ի վերջո` այդ մի քանիսը հրաժարական պարտադրեցին դե յուրե միակը համարվող նախագահին, իսկ նա էլ հայտարարեց այդ մասին ու հեռացավ` անպատասխան թողնելով բազմաթիվ հարցեր: Կամ մի՞թե 1998 թվականից հետո չէր երկրում խայտառակ պատկեր, երբ ընդամենը մեկ տարի անց իրար միացան նախագահական ընտրություններում երկու հակադիր ուժերը` ցույց տալով, որ 1998 թվականի նախագահական ընտրությունները եղել են ընդամենը մեծ խաղ հասարակության գլխին: Եվ արդյոք պետությունը հոկտեմբերի 27-ի կարգի ողբերգությունների հանդեպ առավել դիմադրողունակ չէ՞ր լինի, եթե 1998 թվականին երկրում, այսպես կոչված, նոր իշխանությունը չձևավորվեր նման թատրոնի միջոցով, այլ լինեին իրական ընտրություններ: Իսկ ինչո՞վ էր իրավիճակը պակաս խայտառակ 2003 թվականի ընտրություններից հետո: 2008 թվականի ընտրությունների մասին ընդհանրապես խոսք չկա, երբ մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարվեցին խաղաղ քաղաքացիները:

Այս խայտառակություններից յուրաքանչյուրը տարբեր է յուրովի, բայց նրանք նման են խորքում և կազմում են միմյանց շարունակությունը` մեծ ու հակատրամաբանական մի իրավիճակի տրամաբանական շարունակությունն ու հաջորդականությունը, իսկ 2013 թվականի ընտրությունները անխոս լինելու են ընդամենը այս ամենի ևս մեկ օղակը` ուրույն տարբերությամբ և խորքային նմանությամբ:

Երբ չկա պետություն, երբ չի ձևավորվում պետական ավանդույթների համակարգ, յուրաքանչյուր ընտրություն վերածվում է խայտառակության: Եվ հասարակության խնդիրն է ի վերջո անել այնպես, որ այս ընտրությունը, որպես խայտառակությունների շղթայի մաս, լինի վերջին օղակը:

Դրա նախադրյալները, ի դեպ, կան` ինչպես երբևէ, որովհետև հանգամանքները դասավորվեցին այնպես, որ քաղաքական ամբողջ դաշտը այսօր հասարակության ափի մեջ է, և պարզ երևում է, որ այդ դաշտը սնանկ է, այդ դաշտը տարատեսակ քաղաքական և պետական խայտառակություններից բացի` այլ սցենարների ունակ չէ: Բայց դա խնդրի միայն կեսն է: Մյուս կեսը դեռ պետք է ձևավորել, ձևակերպել: Այսինքն` դեռ պետք է տեսնել, թե ուրիշ ով ինչի է ունակ, այսինքն` կա՞ն արդյոք ավելիին ունակ քաղաքական դեմքեր և խմբեր:

Սա է հարցերի հարցը, իսկ թե ովքեր են առաջադրվել նախագահի թեկնածու, կամ ովքեր են հրաժարվել, վաղուց կարևոր չէ, քանի որ եթե թվակազմը բովանդակային և թվաբանական առումով այլ լիներ, այլ էր լինելու ընդամենը հերթական խայտառակության բնույթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում