Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 41 հարավկորեացի ֆուտբոլիստ է որակազրկվել պայմանավորված խաղեր անցկացնելու պատճառով:
ՖԻՖԱ-ն սատար է կանգնել Կորերայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմանն այն հարցի շուրջ, որ 41 խաղացողներն էլ որակազրկվեն, իսկ դրա մասին իմանան ողջ աշխարհում:
Այս պայմաններում այդ խաղացողներից և ոչ մեկը չի կարող մասնակցել ոչ մի պաշտոնական խաղի:
Հարկ է նշել, որ 41 որակազրկված ֆուտբոլիստներից 21-ը մեծ ֆուտբոլ վերադառնալու շանս ունեն:










































