«Բարսելոնա» – «Կորդոբա» խաղի նախօրեին կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Խորդի Ռոուրան պատասխանել է լրագրողների հարցերին:
«Տիտոն չի լինի հինգշաբթի օրվա խաղին: Նա բժշկական հետազոտության է լինելու»:
Վիլյայի մասին խոսելով՝ Ռոուրան ասաց. «Ես չեմ ասել, որ Վիլյան պիտի խաղա գավաթային խաղերին: Ամեն պարագայում նա հրաշալի ֆուտբոլիստ է»:






































