Corriere della Sera պարբերականի տեղեկությունների համաձայն` Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում է հրաժարվել «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ծառայություններից:
Միլանյան ակումբի գլխավոր մարզչի հավակնորդների թվում նշվում են Լուչանո Սպալետիի, Վինչենցո Մոնտելայի, Կառլո Անչելոտիի, Խոսեպ Գվարդիոլայի և Մարկո վան Բաստենի անունները:
Պարբերականը նշում է նաև, որ իր թիմի նոր գլխավոր մարզչին Բեռլուսկոնին նախատեսում է առաջարկել Ա Սերիայի ամենաշահավետ պայմանագիրը:






































